ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՍԻԱՍ ԱԿԱԴԵՄԻԱ
Մենք առաջարկում ենք երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն ձեզ ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ստանալ անվտանգության ոլորտի աշխատակցի որակավորում:
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լինելով լիցենզավորված ուսումնական հաստատություն` Ակադեմիան հնարավորություն է Ձեզ ընձեռում ձեռք բերել անվտանգության ոլորտի տարատեսակ մասնագիտություններ` ներառյալ թիկնապահական գործ, պահնորդական գործ և այլն:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Ակադեմիան անցկացնում է կարճաժամկետ վերապատրաստման եւ որակավորման դասընթացներ պետական կառույցների, բանակի, մասնավոր անվտանգության ոլորտի աշխատակիցների, իրավապահների համար:
ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
Ակադեմիան անցկացնում է անվտանգության և իրավաչափ ինքնապաշտպանության վերաբերյալ տարատեսակ սեմինարներ ՀՀ տարածքում և արտերկրում:
ՍԻԱՍ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Համաձայն 2012 թվականի փետրվարի 9-ի թիվ ՀՕ-6-Ն ՀՀ “Մասնավոր Պահնորդական գործունեության մասին” օրենքի ՍԻԱՍ Ակադեմիան իրականացնում է թիկնապահների, պահնորդների, տեսահսկման համակարգերի օպերատորների, արագ արձագանքման խմբերի, ծառայության պետերի, ինկասատորների և անվտանգության ոլորտի այլ մասնագետների պրոֆեսիոնալ ուսուցում, վերապատրաստում, որակավորման բարձրացում: Տրվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ:
ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ
ՍԻԱՍ Ակադեմիան զբաղեցնում է ավելի քան 3800 քառ. մետր տարածք, որտեղ տեղակայված են ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարաններ, պրոֆեսիոնալ մարզասարքերով սպորտդահլիճ, խոչընդոտների հաղթահարման ուղի, լեռնագնացության պատ, 25 և 50 մ երկարությամբ հրաձգարան, համակարգչային լսարաններ, տեսահսկման համակարգերի օպերատորների համար լսարաններ, անհատական պահախցիկներով հանդերձարաններ և լոգախցիկներ:
Ակադեմիան անցկացնում է վերապատրաստման եւ որակավորման դասընթացներ պետական կառույցների, բանակի, մասնավոր անվտանգության ոլորտի աշխատակիցների, իրավապահների համար: Ուսուցման մեթոդները և ծրագրերը հարմարեցված են յուրաքանչյուր թիրախային խմբի համար` լավագույն արդյունք ստանալու համար:
5000
Վերապատրաստված
մասնագետներ
500+
Ակադեմիայի
շրջանավարտներ
15 000+
Ինքնապաշտպանության
մարզումներ
300+
Անցկացված
սեմինարներ
ՄԵՐ ԹԻՄԸ
ՍԻԱՍ Ակադեմիայում դասավանդում են ՀՀ և միջազգային ասպարեզում լայն ճանաչում և որակավորում ունեցող անվտանգության, իրավագիտության, մինչբժշկական առաջին օգնության, ռազմագիտության, հոգեբանության և այլ ոլորտի մասնագետներ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում` ակադեմիայի ուսանողներին արդի գիտելիքներ տրամադրելու համար:

ԱՐԱՅԻԿ ԲԱԶԻՆՅԱՆ
Հիմնադիր-տնօրեն

ՍԱՐԳԻՍ ԲԱԶԻՆՅԱՆ
Փոխտնօրեն, անվտանգության միջազգային էքսպերտ, Կրավ Մագա Էքսպերտ, աշխարհի և Եվրոպայի քիքբոքսինգի չեմպիոն
