• Մեր մասին
  • Մասնագիտություններ
  • Վերապատրաստում
  • Ինքնապաշտպանություն
  • Սեմինարներ
  • Կապ
ՍԻԱՍ Ակադեմիա
  • Մեր մասին
  • Մասնագիտություններ
  • Վերապատրաստում
  • Ինքնապաշտպանություն
  • Սեմինարներ
  • Կապ
615-cover.jpg

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԻԱՍ Ակադեմիայի կողմից ուսուցանվող մասնագիտություններին կարող են դիմել 18 տարին լրացած առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն կամ հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձինք: Ուսուցման ավարտին տրվում է համապատասխան որակավորման փաստաթուղթ: 
ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ

3-12 ամիս

Դուք կսովորեք` թիկնապահական գործի հիմունքներ, հատուկ ֆիզ.պատրաստականություն, ձեռնամարտի հնարքներ, հրաձգություն, էքստրեմալ վարման դասընթացներ, հոգեբանություն, կոնֆլիկտ մենեջմենթ, դիպուկահարի գործ:

ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ

1-4 ամիս

Ավարտելով պահնորդների համար նախատեսված կուրսերը` Դուք կտիրապետեք այն բոլոր անհրաժեշտ հմտություններին, որոնց օգնությամբ հաջողությամբ կստանաք համապատասխան լիցենզիա և աշխատանքի հնարավորություն:

ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐ

6 ամիս

Ուսումնական կուրսն իր մեջ ներառում է անվտանգության համակարգերի կիրառման նկարագիր: Տեսական և գործնական աշխատանքների արդյունքում ձեռք կբերեք մասնագիտական հմտություններ:

ԿՐԱՎ ՄԱԳԱ ԻՆՍՏՐՈՒԿՏՈՐ

3 ամիս

Դուք ձեռք կբերեք` իրավաչափ ֆիզիկական ուժի և ձեռնամարտի հնարքների գործադրման հմտություններ, մահակներից, հրազենից և դանակից ինքնապաշտպանվելու հմտություններ, հրաձգություն, էքստրեմալ իրավիճակներում իրավաչափ գործելու հմտություններ, մինչբժշակական առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

6 ամիս

Ընկերության կոմերցիոն տեղեկատվության արտահոսքի դեմ պայքար` հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

6 ամիս

Կուրսի ընթացքում Դուք ձեռք կբերեք գիտելիքներ հետևյալ ուղղություններով` թիկնապահական գործ, պահնորդական ծառայություն, հատուկ համակարգերի նշանակությունն ու կիրառումը և այլն։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ, 
ՏԵՂԱԴՐՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

3-6 ամիս

Տիրապետելով այս մասնագիտությանը` Դուք կկարողանաք ճիշտ նախագծել, տեղադրել և իրականացնել անվտանգության ոլորտի համակարգերի սպասարկումը:

ԻՆԿԱՍԱՏՈՐ ԵՎ
ԻՆԿԱՍԱՏՈՐ-ՎԱՐՈՐԴ

3-6 ամիս

Կուրսի ընթացքում ձեռք կբերեք կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման, հանձնման, փոխադրման (տեղափոխման) կամ պահպանման հետ կապված հմտություններ:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Դիմորդը Ակադեմիա է  ներկայացնում հետևյալ փաստաթղթերը` 

 

• Անձնագիր

• Կրթության մասին վկայական` դիպլոմ կամ հիմնական ընդհանուր կրթության ատեստատ

• Զինգրքույկ

• Բժշկի տեղեկանք

• 3 x 4 սմ չափսի 4 գունավոր լուսանկար: 

 

Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Ակադեմիայում ամեն օր` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն, բացի տոնական և կիրակի օրերից: Տեղեկությունների համար զանգահարել` 099 300 999: 

 © 2009-2019  «ՍԻԱՍ» ՍՊԸ 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: